Հասարակություն 

Հրդեհ Հնաբերդ գյուղում

analitik.am

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.22-ին, մարվել՝ 15.03-ին:

Չարենցի փողոցում այրվել է Տ. Թ.-ին պատկանող թիվ 2 տանը հարակից անասնագոմի տանիքը (մոտ 15 քմ) և 80 հակ անասնակեր:

Նույն շարքից