Քաղաքական 

Ինչու Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել Արծվիկ Մինասյանի հետ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրոում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի հետ, նա ցանկանում է ֆինանսատնտեսական բլոկում իր կադրերին նշանակել, որ փոփոխություն իրականացնելիս խնդիրներ չունենա:

Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանի հետ նաև անձնական խնդիր ունի այն պատճառով, որ վերջինս տարիներ առաջ հայտարարել է, թե Կարեն Կարապետյանը լավ քաղաքական գործիչ չէ:

Վերջինս թեև ժամանակին ինքն էր իր մասին հայտարարում, որ քաղաքական գործիչ չէ, այնուամենայնիվ, Արծվիկ Մինասյանի հայտարարությունը նրա մեջ վատ հիշողություններ է թողել»:

Նույն շարքից