Քաղաքական 

Հաղթած անկուսակցականներն առաջիկայում կդառնան կարկառուն ՀՀԿ-ականներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում կիրառված նորարարություններից մեկն անկուսակցականների առաջադրումն էր կուսակցությունների, հատկապես ՀՀԿ-ի կողմից։ Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ-ն, մտածված, որոշ համայնքներում անկուսակցականներ էր առաջադրել, որոնք ծպտյալ հանրապետականներ են, քանի որ հասկանում է, որ մարդկանց դժվար է համոզել ՀՀԿ-ին ձայն տալ։ Հաղթած անկուսակցականներն առաջիկայում կդառնան կարկառուն ՀՀԿ-ականներ։

Մյուս նորարարությունն ավագանու հետ է կապված։ Մեր տեղեկություններով, թեկնածուներն ավագանու մեծաթիվ թեկնածուներ են առաջադրել, որպեսզի չընտրվելու դեպքում կաթվածահար անեն համայնքապետի աշխատանքը և հետագայում անվստահություն հայտնեն նրան, ու նոր ընտրություններ նշանակվեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից