Եվրամիությունը Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է կատարի իր պարտավորությունները: Այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիան կատարել է իր բոլոր պարտավորություները՝ կապված ԵՄ-ին անդամակցելու հետ: Սակայն դա երկկողմ համաձայնագիր է, և հիմա հերթը Եվրամիությանն է: Մենք ցանկանում ենք, որ ԵՄ-ն ազնիվ լինի այս գործընթացում»,-ասել է Էրդողանը:
Իր հարցազրույցում Էրդողանը խոսել է նաև Ֆաթուլահ Գյուլենի մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ը չպետք է թաքցնի ահաբեկիչ Գյուլենին, և վերջինիս գործունեությունը պետք է արգելված լինի ամբողջ աշխարհում: