Հասարակություն 

Էրդողանը գիտի, որ Թուրքիան կառուցվել է Ցեղասպանության տարիներին թափված հայերի արյան վրա. թուրք սյունակագիր

Թուրք սյունակագիր Աթիլլա Դիրիմը Marksist.org կայքում լույս տեսած «Հայոց ցեղասպանության ընդունումից ո՞վ է վախենում» խորագրով հոդվածում անդրադարձել է նրանց, ովքեր շարունակում են ժխտել Ցեղասպանությունը, և նրանց, ովքեր ճանաչել են պատմական իրողությունը։

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին երկու ամսից քիչ ժամանակ է մնացել, իսկ Ցեղասպանության ճանաչումից և ընդունումից վախեցողները, որոնք ժխտում են պատմական իրողությունը, ավելի են բարձրացնում իրենց ձայնը։ Բայց ումի՞ց են վախենում։ 100 տարի առաջ սպանված, նույնիսկ մի գերեզման չունեցող այդ մարդկանցից ինչո՞ւ են վախենում։


Այստեղ շատ կարևոր է հիշել օրեր առաջ կյանքից հեռացած մեծ մարդու՝ Յաշար Քեմալի խոսքերը, ով ասում էր, որ «վախեցողները հանրապետության փչած տիզերն են»։


Սակայն միայն տիզերը չեն, որ վախենում են Ցեղասպանության ընդունումից։ Վախեցողներից մեկը Թուրքիայի նախագահն է, որն ի լուր աշխարհի հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության սկսվելու օրը՝ ապրիլի 24-ին, նշելու է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը։ Էրդողանը լավ է հասկանում, որ այս պետությունը կառուցվել է Ցեղասպանության տարիներին թափված հայերի արյան վրա»,- գրում է հեղինակը։


 

 Սկզբնաղբյուր՝ 1in.am

Նույն շարքից