Քաղաքական 

Իսրայելը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կլինի որքան հնարավոր է շուտ

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի Ադրբեջան կատարելիք այցի օրը դեռ հայտնի չէ, սակայն սա առաջնային հարց է, հայտարարել է Իսրայելի արտգործնախարարի խոսնակ Էմանուել Նահշոնը:

Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները գրում էին, որ Նեթանյահուն Ադրբեջան է մեկնելու այս տարի հոկտեմբերին:

Նահշոնը հավելել է, որ լավ նախապայմաններ կան տնտեսության, տուրիզմի և մյուս ոլորտներում  իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները զարգացնելու համար. «Մենք շատ ենք ցանկանում Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացել: Դա դրական կազդի մեր լավ հարաբերությունների վրա»:

Իսրայելի արտգործնախարարի խոսնակը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին՝ հույս հայտնելով, որ հարցի խաղաղ կարգավորումը կլինի որքան հնարավոր է շուտ:

Նույն շարքից