Ուկրաինային մատակարարվող գազը կբավականացնի ընդամենը երկու օր:
Այդ մասին կառավարության հետ խորհրդակցության ընթացքում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ ներկայումս Կիեւը ընդհանրապես մտադիր չէ մուծել ռուսական գազի կանխավճարը:
Պուտինը հրահանգել է վարչապետ Մեդվեդեւին, հարցին վերաբերվել ամենայն ուշադրությամբ, է ավելացնելով, որ առանց կանխավճարի Ուկրաինային գազ չի մատակարարվելու:
Հիշեցնենք, որ ուկրաինական կողմը բազմիցս խախտել է գազի մատակարարման վճարումները, ինչի հետեւանքով Ռուսաստանը նախկինում մի քանի անգամ դադարեցրել է կապույտ վառելիքի հոսքը: