Լոնդոնի հարավ-արևելքում գտնվող փաբերից մեկի մոտ մոտ հարյուր աշակերտ զանգվածային ծեծկռտուք են սարքել: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հավելելով, որ արդյունքում երկու մարդ է հոսպիտալացվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը ձերբակալել է ծեծկռտուքի 7 մասնակցի: Բախման պատճառների մասին որևէ տեղեկություն չի հայտնվում: