Ֆինլանդիայի իշխանություններին հայտնի է դարձել ռուս գործընկերների` երկու երկրի միջև սահմանային «Ինարի» անցակետը փակելու մտադրության մասին:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Yle-ին հղումով, Լիեկսա քաղաքի «Ինարի» անցակետը օգտագործվում է Ֆինլանդիայից Ռուսաստան փայտ տեղափոխելու համար: 2015-ին «Ինարի» անցակետով նախատեսված էր մինչև 150 000 խորանարդ մետր փայտ տեղափոխել:
Անցակետի հնարավոր փակման մասին ֆինն իշխանություններին տեղեկացրել է ՌԴ-ի Կարելիայի Ինքնավար Հանրապետության մոտակա վարչակազմի ղեկավար Թամարա Պուտրոլայնենը: Նրա խոսքով` այդ անհրաժեշտությունը կապված է ՌԴ-ի` ԵՄ երկրների նկատմամբ հակապատժամիջոցների հետ: