Միջազգային Հասարակություն 

Նեպալում հետաձգվել են բոլոր միջազգային չվերթները

 

Հազարավոր ուղևորներ չեն կարողանում թռչել Նեպալի միակ միջազգային օդանավակայանից, որը գտնվում է մայրաքաղաք Կատմանդուում: Պատճառը թիչքուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքներն են:

BBC-ի հաղորդմամբ` բոլոր միջազգային չվերթները  հետաձգվել են չորեքշաբթի օրվանից, երբ Turkish Airways ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարե:

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն ինքնաթիռը վնասվել է, կոտրվել է առաջին շասին, և մինչև հիմա չի հաջողվում այն հեռացնել թռիչքուղուց:

Նեպալցիներին օգնության է եկել փորձագետների թիմը Հնդկաստանից, որն իր հետ անհրաժեշտ սարքավորումներ է բերել:

Նույն շարքից