Քաղաքական 

Լավրովն ու Քերին դռնփակ հանդիպում կունենան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի աջակցության խմբի հերթական նիստից առաջ երկկողմ հանդիպում կունենան: Բանակցությունները փակ են լինելու ԶԼՄ-ների համար:

Սպասվում է, որ կողմերը խոսելու են Սիրիայում հրադադարի, ինչպես նաև Հալեպում մարդասիրական շարասյան վրա կատարված հարձակման մասին:

Ամերիկյան կողմը նշել է, որ Լավրովի ու Քերիի ակտիվ շփումները շարունակվելու են նաև առաջիկա օրերի ընթացքում:

Նույն շարքից