«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կառավարությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին զուգահեռ նաև կառուցվածքային փոփոխություն է սպասվում. ՊԵԿ-ը, ըստ ամենայնի, նորից կտարանջատվի հարկային և մաքսային ծառայությունների:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է այս ոլորտում էլ իր կադրերից մեկին՝ տվյալ դեպքում «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակել, որպեսզի կարողանա վերահսկել պետական եկամուտների հոսքը և ստվերային շրջանառությունը:
Երեկ արդեն քննարկումներ կային, որ Հարությունյանը կարող է նշանակվել մաքսային ծառայության պետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում