Հասարակություն 

Բացահայտվել է գողության 8, խարդախության՝ 7 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված կողոպուտի 1 եւ մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 7, յուրացման` 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման  եւ  դրամանենգության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 եւ խարդախության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից