Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել՝ կապված ռուսական նավթի մատակարարման ծավալների կրճատման հետ: Նա նշել է, որ իր երկրի կառավարությանը հանձնարարել է օպտիմալացնել երկրի մասնակցությունն ինտեգրացիոն նախագծերին. «Մենք մի քանի ամիս է չենք կարողանում պայմանավորվել գազի գնի մասով: Սրանով պայմանավորված Ռուսաստանը նվազեցրել է Բելոռուսին մատակարարվող գազի ծավալները»,-ասել է Լուկաշենկոն:
«Երկար այսպես շարունակվել չի կարող: Խախտվում են բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները: Այն, ինչ ես ասացի, չի վկայում դրա մասին, որ մենք հրաժարվում ենք ինտեգրացիոն նախագծերից, սակայն մենք օպտիմալացնելու ենք մեր մասնակցություն»,-ասել է Բելոռուսի նախագահը: