Հասարակություն 

Քաղաքացին սպառնացել է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից

Սեպտեմբերի 20-ին, ժամը 22.47-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի «Հաղթանակ» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

Նույն շարքից