Քաղաքական 

Էրդողանը Պորոշենկոյին ասել է, որ Ուկրաինային աջակցելու է Ռուսաստանի դեմ պայքարում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ասել է, որ Անկարան չի հրաժարվելու Ղրիմի հարցում իր դիրքորոշումից: Այս մասին երկու երկրների ղեկավարները զրուցել են  ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետագայում ևս շարունակելու է աջակցել Ուկրաինային երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման պայքարում:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի հետ վերականգնված երկխոսությունը չի փոխելու իր երկրի դիրքորոշումը:

Նույն շարքից