Միջազգային Հասարակություն 

Քադիրովը մտադիր է Չեչնիա վերադարձնել անկարգ ուսանողներին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանյան ուսումնական հաստատություններում սովորող չեչեն ուսանողները վատ պահվածքի դեպքում կվերադարձվեն հայրենիք:

Այդ մասին հայտարարել է Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը, նշելով, որ ռուսաստանյան բուհերում սովորող չեչեն երիտասարդները գտնվում են հանրապետության իշխանությունների վերահսկողության տակ, ուստի հարկ եղած դեպքում կարող ենք հայրենիք վերադարձնել անկարգ ուսանողներին ու զբաղվել նրանց դաստիրակությամբ:

 

Նրա խոսքերով՝ չպետք է թույլ տալ, որ մի քանի երիտասարդներ խաղան ողջ ուսանողության վարկանշի հետ, ուստի նրանք հետ կվերադարձվեն ու իրավունք կստանան իրենց դրսեւորել Չեչնիայում:

 

Վերջում նա շեշտել է, որ չեչեն երիտասարդությունը պետք է արժանապատիվ դրսեւորի իրեն Մոսկվայում ու մեծ քաղաքներում, որտեղ ապրում ու սովորոմ են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ:

 

Նույն շարքից