Գլխավոր Քաղաքականություն 

Արծվիկ Մինասյանին այլ նախարարություն կարող է վստահվել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Մեր տեղեկություններով Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար: Ներկայումս այդ հարցը քննարկվում է Դաշնակցություն կուսակցության վերնախավի և իշխանությունների միջև:
Մեր աղբյուրների փոխանցմամբ Կ. Կարապետյանը ցանկանում է տնտեսական ոլորտի նախարարություններում իր համար վստահելի մարդկանց նշանակել: Ներիշխանական պայմանավորվածությունների համաձայն Դաշնակցությունը կառավարությունում ունենալու է երեք պորտֆել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից