Հասարակություն 

Նորանշանակ նախարարի կինը բավական ունևոր է. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը հայտարարագրել է 1 մլն դրամ դրամական միջոց:

Հիշեցնենք, որ վերջինս մինչ այս զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:

Նա անցած տարեսկզբին ունեցել է 3 մլն դրամի փոխառություն, սակայն տարվա ընթացքում հանձնել է 52 հազար դոլարի եւ տարեվերջին վերադարձրել է նույնքան փոխառություն: Փոխառություններից ստացել է 817 հազար դրամի եւ 8 հազար 60 եվրոյի եկամուտ: Մյուս եկամուտը՝ աշխատավարձը, ամսական կազմել է 912 հազար դրամ:

Արամյանի տիկինը՝ Իզաբելլա Հովհաննիսյանը, նույնպես բավական ունեւոր է: Նա անցած տարի 3.5 մլն դրամով գնել է «Mercedes-Benz C230» մակնիշի ավտոմեքենա: Նախարարի կինն անցած տարի հանձնել է 40 հազար դոլարի փոխառություն եւ տարեվերջին հետ ստացել: Նրա դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 20 հազար եվրո եւ 40 հազար դոլար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից