Հասարակություն 

Հարգանքի տուրք՝ «Եռաբլուր» պանթեոնում

analitik.am

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի և Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակին, ինչպես նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:

Նույն շարքից