Հասարակություն 

Վթար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին (լրացված)

analitik.am

Սեպտեմբերի 22-ին, ժամը 09.33-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 24 UL 434 և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VV 465 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Ա.-ը, ուղևոր՝ 2012 թ. ծնված Հ. Ա.-ը և «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդ՝ 1979 թ. ծնված Վ. Պ.-ը, ուղևոր՝ Ա. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել մեքենայից և տեղափոխվել Իջևանի ԲԿ:

Փրկարարները սահմնանազատել են տարածքը և «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի ուղևոր՝ 1952 թ. ծնված Ս. Պ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից