Հասարակություն 

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ՀՀ ԱԺ պետական ծառայողների

analitik.am

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ մի խումբ պետական ծառայողների պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով:

Հանձնելով բարձր պարգեւները՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է պարգեւատրվածներին՝ մաղթելով նրանց նոր ձեռքբերումներ եւ աշխատանքային հաջողություններ:

Նույն շարքից