Քաղաքականություն 

Սերգո Կարապետյանը, անչափ դժվար Է բաժանվել նախարարական աթոռից. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Սերգո Կարապետյանը որոշել Է առայժմ հանգստանալ, ապա զբաղվել իր բիզնեսներով։

Հիշեցնենք, որ նա «Արտֆուդ» պահածոների գործարանի սեփականատերերից Է և մի շարք մթերքների խոշոր ներկրող։ Նոր նախարարին ներկայացնելիս վարչապետը փորձել Է մեղմել հեռացումի ցավը՝ նշելով, որ «բարձր են գնահատում Սերգո Կարապետյանի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում և համոզված են, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը»։

Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ոչ Ս. Կարապետյանին, ոչ էլ մյուս պաշտոնանկ նախարարներին առայժմ նոր պաշտոն չեն տա, քանի որ այդպիսին Է փոփոխությունների տրամաբանությունը։ Ինքը՝ Կարապետյանը, անչափ դժվար Է բաժանվել նախարարական աթոռից։ 2 օր առաջ նա նախարարության ղեկավար կազմին հրավիրել Է դիսպետչերականների սրահ՝ հրաժեշտ տալու։

Եվ առաջին նախադասությունից հետո այնպես Է հուզվել, որ չի կարողացել խոսքը շարունակել։ Նրան նեղ կացությունից հանել Է աշխատակազմի ղեկավարը՝ փորձելով օգնել, բայց ավելի Է բարդացրել վիճակը՝ ասելով, որ Կարապետյանների ընտանիքը շահեց, հիմա երեխաներն ու թոռներն ավելի շատ կտեսնեն պարոն Կարապետյանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից