Հասարակություն 

Հայաստանում ռուս սահմանապահները ավելի քան 60 սահմանախախտ են ձերբակալել

 Մարտի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ  Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պետ Վյաչեսլավ Բիրյուկովը հայտարարել է, որ 2014թ. Հայաստանում ռուս սահմանապահները ավելի քան 60 սահմանախախտ են ձերբակալել։


Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում ձերբակալվել է 20 սահմանախախտ։ Պետական սահմանը հատելիս ավելի քան 1500 մարդու մոտ հայտնաբերվել են փաստաթղթային սխալներ։ Ավելի քան 250 մարդու թույլ չեն տվել հատել սահմանը տարբեր իրավախախտումների պատճառով, առգրավվել է ավելի քան 75 միավոր սառը զենք, 20 դրամի մաքսանենգ ապրանք։ «Ես կարծում եմ, որ մենք հաջողությամբ ենք կատարում մեր առաջադրանքը»,- ընդգծել է Բիրյուկովը։


Սահմանային վարչության պետը նաեւ հայտնել է, որ հաշվետու ժամանակահատվածում կանխվել են պետական սահմանի ապօրինի հատման եւ մաքսանենգ ապրանք տեղափոխելու դեպքերը։

Նույն շարքից