Հասարակություն 

7-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդը բնակարան է գնել տուժողների համար. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Հրազդանում հուլիսի 4-ին ծնողների աչքի առաջ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդ Վանիկ Սարգսյանը, ում սեպտեմբերի 5-ին վիճաբանության ժամանակ դանակահարել էր վրաերթի ենթարկված երեխայի հայրը՝ Գագիկ Խամփերյանը, նախօրեին դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով դեպքի մասին որոշ ուշագրավ մանրամասներ. «Պաշտպանյալիս վիճակն       արդեն նորմալ    է,  բայց առողջական խնդիրներ դեռ ունի»,-ասել է նա՝ հավելելով, որ դեպքի  մասին  խոսել եմ Վանիկի հետ, ասում է, որ երեխայի   հոր   հետ   նորմալ հարաբերություններ է ունեցել։    Իսկ    դանակահարության  օրը  Գագիկը   պատահաբար  տեսել է  պաշտպանյալիս՝   ժպտալով  խոսելիս և վիճաբանելուց հետո կատարել է  արարքը։  Կան  որոշ  մանրամասներ ևս, որոնք, սակայն, քննությունից ելնելով, չեմ կարող ներկայացնել։ Փաստաբանի և իր պաշտպանյալի համար մինչ օրս տարօրինակ է թվում կատարվածը, քանի որ.

 «Վանիկ Սարգսյանը փոխհատուցել է նրանց թե բարոյական, և թե նյութական վնասը։ Մասնավորապես, որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ բնակարան են գնել և տվել Խամփերյաններին, հոգացել են երեխայի հուղարկավորության և գերեզմանաքարի գումարը։ Եվ նրանց միջև թշնամանք չի եղել այլևս, նրանք հաշտվել էին»»,–ասել է պաշտպանը»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից