Մարտի 6-ին, ԲՀԿ նորանշանակ ղեկավարի մասին, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Նաիրա Զոհրաբյանին բնութագրեց որպես պինդ անձնավորություն, բայց ոչ ամենակարող:
Նա նշեց, որ Նաիրա Զոհրաբյանին երկար տարիներ է ճանաչում եւ կարծում է, որ նա կկարողանա որեւէ բան փոխել Հայաստանում, թեեւ նրա համար դժվար է լինելու՝ որպես կին քաղաքական գործիչ։
«Նաիրա Զոհրաբյանի համար դժվար էր դառնալ կոալիցիայի մաս կազմած կուսակցության լիդեր, հետո դարձան այլընտրանք, թեեւ Նաիրա Զոհրաբյանը կողմ էր ընդդիմադիր կոչվելուն»,- ասաց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով՝ երեկվանից ԲՀԿ-ն ավելի քաղաքական ուժ է դարձել։ Այնուամենայնիվ, քաղտեխնոլոգը համոզված է, որ քաղաքական դաշտն այլեւս փոշիացված է, չկան քաղաքական խաղացողներ եւ սա չի վերաբերվում միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. «Քաղաքականությունն այսօր վերածել են բիզնեսի։ Փող պետք է, բայց սա չի նշանակում՝ ով փող ունի, պետք է մտնի քաղաքականություն։ Քաղաքական դաշտի համար փողը դարձել է նպատակ»