Հասարակություն 

Խոշոր հրդեհ Մոսկվայում. Զոհվել է 8 հրշեջ

analitik.am

Մոսկվայի արևելքում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարելիս  8 հրշեջ է զոհվել: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից:

Նշվում է, որ հենց զոհված հրշեջների գործողությունների շնորհիվ է, որ հաջողվել է փրկել մյուս աշխատակիցների կյանքը:

Հրշեջներն աշխատելիս են եղել հրդեհի ճիրանում գտնվող շինության տանիքում, որտեղ գազի բալոններ են գտնվել:

Պահեստի ավելի քան 100 աշխատակիցները տարհանվել են: Հրդեհը մարվել է:

Նույն շարքից