Քաղաքականություն 

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը

analitik.am

Սեպտեմբերի 22-ի առավոտյան Նյու Յորքում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։

 Հանդիպմանը քննարկվեցին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի օրակարգին վերաբերող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթությունները, համատեղ ձեռնակվելիք քայլերը։

Նախարարները մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ` արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Քննարկվեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ մյուս կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները։

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հրատապ միջազգային հիմնախնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Նույն շարքից