Քաղաքականություն 

Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է ոչ հուսալի գործընկեր լինելու մեջ

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Bloomberg-ի հետ հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ին մեղադրել է ոչ հուսալի գործընկեր լինելու մեջ:

Էրդողանի խոսքերով, ԱՄՆ-ն աջակցում է քրդերին՝ վերջիններիս զենք մատակարարելով և վտանգելով իրենց անվտանգությունը:

Էրդողանը նաև ևս մեկ անգամ խոսել է Ֆաթուլահ Գյուլենի արտահանձման մասին՝ նշելով, որ Գյուլենը հանցագործություն կատարել է Թուրքիայում, ոչ թե Ամերիկայում, դրա համար էլ ինքը չի կարող սպասել:

Վերջում Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան Վաշինգտոնից քայլեր է սպասում, որոնք սազական կլինեն իրական գործընկերոջը:

Նույն շարքից