Հասարակություն 

Բիկովը ներկայացրել է Վալերի Պերմյակովի ձերբակալման որոշ մանրամասներ

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիկովը ներկայացրել է Վալերի Պերմյակովի ձերբակալման որոշ մանրամասներ։ 

Մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով զինծառայողի ձերբակալության հարցին՝ Վյաչեսլավ Բիկովը ընդգծել է, որ ռուս սահմանապահների գործողություններում գաղտնի բան չկա։ «Կցանկանայի հիշեցնել, որ Սահմանային վարչությունը սահմանը պաշտպանելու առաջադրանք է իրականացնում, եւ մեզ համար ոչ մի տարբերություն չկա, թե սահմանախախտը որ երկրի քաղաքացի է, ինչ կրոնի կամ ազգության է պատկանում»,- նշել է գեներալ-մայորը։

Ըստ նրա՝ Վալերի Պերմյակովը ձերբակալվել է սահմանապահ ուղեկալի ինժեներա-տեխնիկական կառույցների սահմանը հատելու փորձի ժամանակ։ Ձերբակալման ժամանակ նա չի կատարել հրամանը, շարունակել է շարժվել։ Հնչել է նաեւ նախազգուշացնող կրակոց։ Ձերբակալվածը եղել է 102-րդ ռազմաբազայի դասալիք  զինծառայող, եւ ձերբակալումից հետո, համաձայն ընդունված որոշման, նրան՝ որպես դասալիքի, հանձնել են 102-րդ բազայի հրամանատարությանը։

Գյումրիում տեղի ունեցածը մեծ դժբախտություն որակելով՝ Բիրյուկովը միաժամանակ նշեց, որ հպարտ է հատուկ վտանգավոր հանցագործին ձերբակալած իր ենթականերով, որոնք պատվով են կատարել իրենց աշխատանքը՝ չիմանալով հանցագործը զինվա՞ծ է, թե՞ ոչ։

Նույն շարքից