Հասարակություն 

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին բերման են ենթարկել. news.am

analitik.am

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բերման է ենթարկվել։  Այս պահին նա գտնվում է Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա հարցաքննվում է մի քրեական գործի շրջանակով, որը հարուցվել է ստորգետնյա խողովակները յուրացնելու հետ կապված։

Նախնական տեղեկություններով՝ անհետացել են ստորգետնյա խողովակներ, որոնք պարզվել է, որ վաճառվել են քաղաքապետի գիտությամբ։  Ի դեպ, Ռուդիկ Ղուկասյանին նախօրեին կանչել են հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայացել, ինչից հետո նրան ստիպված «բերման են ենթարկել»։

Մանրամասն՝ news.am

Նույն շարքից