Հասարակություն 

Վթար. «Ֆորդ»-երից մեկը շրջվել է

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 6-ին, ժամը 13.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Հովնաթան-Բատիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ  մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ բախվել են «Ֆորդ էքսփլորեր» մակնիշի 13 OL 412 պ/հ (վարորդ` Է. Մ., ծնվ. 1991 թ.) եւ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 569 OV 61 պ/հ (վարորդ` Ս. Ա., ծնվ. 1967 թ.) ավտոմեքենաները:


«Ֆորդ էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան, վարորդը եւ ուղեւորն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Ֆորդ էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենան եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից