Գլխավոր Քաղաքականություն 

Հասմիկ Պողոսյանին հրահանգել են պատրաստվել հեռանալ. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները և պատրաստվել հեռանալ:

Նախարարի պաշտոնակատարն ինքը կարծես չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը: Սրա վկայությունն են Հասմիկ Պողոսյանի տրամադրության վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսևորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով անսովոր լռության շղարշի տակ է պահում սեփական պաշտոնանկության մասին լուրերը և զերծ մնում հրապարակային սպառիչ մեկնաբանություններից:

Ավելի վաղ մշակութային շրջանակներում խոսակցություններ էին շրջում, թե սույն տիկնոջ համար է պահվում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը:

Ի դեպ, նաև կարծիք կար, որ Հ. Պողոսյանի քաղաքական վաղեմի ձգտումն է եղել Իտալիայում ՀՀ արտաքին և լիազոր դեսպանի պաշտոնը, որն անկատար մնաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից