Միջազգային Հասարակություն 

Չինաստանի 34 քաղաքացիներ փորձել են Ռուսաստան տեղափոխել 320 կիլոգրամ թմրանյութ

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել են Չինաստանի 34 քաղաքացիներ, որոնք փորձել են Ռուսաստան տեղափոխել 320 կիլոգրամ թմրանյութ:

 

Այդ մասին հայտնել ե Ռուսաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից, նշելով, որ մաքսային ստուգման արդյունքում Պեկին-Մոսկվա չվերթի 34 չինացի ուղեւորների մոտ հայտնաբերվել է 230 կիլոգրամ թմրանյութ:

 

Ճամպրուկների խուզարկության ընթացքում հայտնաբերվել են թմրանյութ հիշեցնող սպիտակ փոշու տոպրակներ:

Փորձագիտական տվյալների արդյունքում պարզվել է, որ տոպրակներում թմրանյութ է:

Չին օրինախախտները ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն:

 

 

Նույն շարքից