Քաղաքականություն 

Էջմիածնում թեկնածուներն իսկապես ազատ էին միմյանց ծեծելու և միմյանց վրա կրակելու հարցում. «ՉԻ»

analitik.am

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, թե ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ, այդ թվում՝ նաև Էջմիածին քաղաքում:

«ՉԻ» – Տիգրան Մուկուչյանը միանգամայն իրավացի է: Էջմիածնում թեկնածուներն իսկապես ազատ էին միմյանց ծեծելու և միմյանց վրա կրակելու հարցում: Ավելին՝ պայքարը միանգամայն արդար էր, և ամեն ինչ շատ արդար ավարտ ունեցավ՝ ովքեր ուժեղ էին, տփեցին: Այսինքն այնպես չէ, որ կողմերից մեկը թփեց, բայց հաղթանակը շնորհեցին մյուս կողմին:

Եվ իհարկե՝ ամեն ինչ միանգամայն թափանցիկ էր: Ամեն ինչ տեղի էր ունենում օրը ցերեկով, քաղաքացիների աչքի առջև»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից