Գլխավոր Քաղաքականություն 

Լիսկան իր նախկին խոսքերը կատակ է համարում. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լուրեր կան, որ կադրային փոփոխություններ են սպասվում նաեւ մարզպետների շրջանում, առաջին հերթին շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը (Լիսկա):

Armtimes.com-ի հարցին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ որոշողը վարչապետն է:

«Որոշողը վարչապետն ա, վարչապետը ոնց որոշի՝ էդպես էլ կլինի»:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն այլեւս չլինի Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Հա, խի՞ չի հնարավոր, ամեն ինչ էլ հնարավոր ա»:

Մեր հիշեցմանը, որ սեպտեմբերի 8-ի ՀՀԿ խորհրդի նիստից առաջ, ինքը հայտարարեց, թե կարեւորն այն է՝ մնալու է իր պաշտոնում, Սուրիկ Խաչատրյանն ասաց.

«Կատակի չեք դիմանում դուք, լավ-լավ, լավ մնացեք»,- եզրափակեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից