Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Հարավային Սուդանի հակամարտող կողմերի բանակցությունները ձախողվել են:
Երկրի նախագահ Սալվա Կիրի ու նախկին փոխնախագահ, ներկայումս ապստամբների ղեկավար Ռիեկ Մաչարի միջեւ ընթացող բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ:
Հարավային Սուդանում զինված հակամարտությունը սկսվել է 2013թ.-ի դեկտեմբերից, ինչ հետեւանքով երկրում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, մոտ 2 միլիոնը լքել է երկիրը:
ՄԱԿ-ի անվտանգության որոշմամբ, բանակցությունների փախողման դեպքում Հարավային Սուդանին սպասվում են պատժամիջոցներ: