ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է իբր Բաքուն շարունակելու է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Նա միևնույն ժամանակ կրկնել է ադրբեջանակն հին երգը, որ հայկական կողմը պետք է դուրս բերի իր զորքերն Արցախից, ինչից հետո ադրբեջանական կողմը բարի կամք կդրսևորի և բանակցություններ կսկսի հարցի քաղաքական կարգավորման համար:
Մամեդյարովի խոսքերով, հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքով: