Հասարակություն 

Մահվան ելքով ՃՏՊ Վանաձորում

Վանաձորի Երևանյան խճուղում մարտի 5-ին, ժամը 10.00-ի սահմաններում իրար են բախվել   «ԶԻԼ»  և  «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը` 1993 թ. ծնված Սամվել Մալաքյանը, մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 10.45-ին, մահացել է:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից