Իտալական «Ռոմայի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին վթարի է ենթարկվել ակումբային բազային վերադառնալու ճանապարհին: Ինչպես հայտնում է Football Italia-ը, ֆուտբոլիստի մեքենան լուրջ վնասվել է, իսկ ինքը՝ Էլ-Շաարավին, բարեբախտաբար, չի տուժել:
Հավելենք, որ գայլերի հարձակվողի մեքենան բախվել է Ֆիատի հետ, որի վարորդը հոսպիտալացվել է ողնաշարի վնասվածքով: