Լաս Վեգասի Starbucks-ում տեղի ունեցած հրաձգության արդյունքում մեկ մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է ABC News-ը՝ հղում անելով ոստիկանությանը, կասկածյալը ձերբակալված է:
Հիշեցնենք, որ Starbucks-ում կրակոցները հնչել էին կիրակի առավոտյան: Մինչ այդ հանցագործը հայտարարել էր սրճարանում տեղադրված ռումբի մասին, ինչից հետո դեպքի վայր էին ժամանալ մեծ թվով իրավապահներ, շինությունը տարհանվել էր: