Հասարակություն 

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում բարբարոսություններ կատարելու մեջ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները բարբարոսություն է անվանել, այլ ոչ թե պայքար ահաբեկչության դեմ, փոխանցում է Reuters-ը. «Խաղաղությունը վերականգնելու փոխարեն Ռուսաստանն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատերազմ են մղում: Ակնհայտ է, որ միակողմանի հրադադարը չի աշխատում»:

Պատասխանելով մեղադրանքին՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում միակողմանիորեն ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել. «Հարդադարի վերակենդանամցման մասին կարել է խոսել միայն հավաքական հիմքով»:

Իր հերթին ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հույս է հայտնել, որ Սիրիայում իրավիճակը դեռ կարելի է փոխել դեպի լավը:

Նույն շարքից