Հասարակություն 

Օդեսայում գրանցվել է հերթական պայթյունը

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Օդեսայի կենտրոնում գտնվող շինություններից մեկի ներսում գիշերը հնչել է հզոր պայթյուն:

 

Պայթյունի հետեւանքով շինությունը ստացել է զգալի ավերվածություններ, ջարդվել են շրջակա տների ապակիները, տուժել են մի քանի ավտոմեքենաներ:

 

Նախնական տվյալներով զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել, սակայն բնակիչների տեղեկություններով, շենքում այդ ժամին գրեթե միշտ մարդիկ են լինում:

Վերջին շրջանում պայթյունները Օդեսայում սովորական երեւույթ են դարձել: Տվյալների համաձայն, պայթեցված շինությունում տեղակայված է եղել «Աջ սեկտոր» արմատական կուսակցության բաժանմունքը:

 

 

Նույն շարքից