Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգում տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն 8 թուրք զինվորական է վիրավորվել: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, վիրավորներից 2-ի վիճակը ծանր է: Դեպքի վայր են մեկնել շտապօգնության աշխատակիցներ, մեծ թվով իրավապահներ: Քայլեր են ձեռնարկվում պայթյունի հեղինակներին հայտնաբերելու համար: Ենթադրվում է, որ կատարվածի ետևում կանգնած է Քրդական աշխատավորական կուսակցությունը:
Պայթյուն Թուրքիայում. Զինվորականներ են վիրավորվել