Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Հանրապեական խմբակցությա ն ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվելու է Բնապահպանության նախարար՝ հավելելով, որ նոր վարչապետը Մինասյանին տեսնում է այլ ոլորտում:
Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ՀՅԴ հուշագրում նշված չէ, թե որ պորտֆելները պետք է ստանան դաշնակները, խոսք կա միայն քանակի մասին: Այսինքն Դաշնակցությունը կպահպանի իր երեք նախարարական պորտֆելները, ինչը պարտադրում է վերոնշյալ հուագիրը: