Հասարակություն 

Եգիպտոսի մոտ կործանված նավի զոհերի թիվը հասել է 170-ի

Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի զոհերի թիվը հասել է 170-ի: Այս մասին հայտնում է Եգիպտոսի Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ նավում եղել են անօրինական ներգաղթյալներ և հավելելով, որ զոհերի թիվը դեռ վերջնական չէ:

Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին: Ներգաղթյալները եղել են աֆրիկյան մի քանի երկրներից: Ենթադրվում է, որ նրանք ցանկացել են հասնել Իտալիա:

Նույն շարքից