Փարիզի քաղաքապետարանը հաստատել է Փարիզում նոդիստների համար գոտի ստեղծելու մասին նախագիծը: Նշվում է, որ քաղաքապետարանը դեռ քննարկում է այն հարցը, թե որտեղ պետք է ստեղծվի այդ գոտին, որպեսզի հարմար լինի բոլորի համար և չցնցի քաղաքացիներին:
Ֆրանսիայի մայրաքաղաքում նուդիստների համար տարածք ստեղծելու նախագծի հեղինակը «կանաչներն» են: Եթե նախագիծն այլ խնդիրներ չունենա, շուտով Փարիզում կհայտնվի, ամենայն հավանականությամբ, այգի, որտեղ մարդիկ հնարավորություն կունենա ներկայանալ ամբողջովին մերկ: