Հասարակություն 

Քարթերը մտադիր է ընթերցողներին պատմել Սպիտակ տանն անցկացրած տարիների մասին

analitik.am

ԱՄՆ նախկին նախագահ 90-ամյա Ջիմի Քարթերը որոշել է գրել նոր հուշեր: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի Simon & Schuster հրատարակչությանը, որտեղ կհրատարակվի գիրքը:


Հուշագրությունը կստանա A Full Life: Reflections at Ninety («Ամբողջ կյանք. 90 տարվա խորհրդածություններ») անվանումը: Ինչպես նախատեսվում է, այն վաճառքի կհանվի սույն թվականի հուլիսի 7-ից:


Քարթերը մտադիր է ընթերցողներին պատմել Սպիտակ տանն անցկացրած տարիների, համաշխարհային առաջնորդների, որոնց հետ ինքը գործ է ունեցել, ինչպես նաև նախագահի պաշտոնից հեռանալուց հետո իր կյանքի մասին:

Նույն շարքից