Քաղաքական 

Ռուսաստանը պատասխանատու է Սիրիայում տիրող իրավիճակի համար. Բեռլին

Բեռլինը կոչ է անում Մոսկվային աջակցել Սիրիայում պատերազմն ավարտելուն. «Մենք սպասում ենք, որ ռուսական կողմն ի վերջո առաջընթաց կցուցաբերի  պատերազմական գործողություններին վերջ տալու հարցում: Միայն խոսքերը չեն կարող օգնել Հալեպի բնակիչներին»,-հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

Նրա խոսքերով, Մոսկվան պատասխանատվություն է կրում Սիրիայւմ տիրող իրավիճակի համար, քանի որ էական ռազմական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին. «Առանց Ռուսաստանի աջակցության այդ վարչակարգը չէր կարող  շարունակել  կոշտ պայքարը սեփական ժողովրդի դեմ»,-ասել է Զայբերտը:

Սրանով պայմանավորված՝ Բեռլինը Մոսկվային կոչ է անում միջոցներ ձեռնարկել ապացուցելու, որ Կրեմլն իրոք հետաքրքրված է սիրիական հարցի քաղաքական կարգավորմամբ:

Նույն շարքից