Հասարակություն 

Լիբիայում նավթահանքը ենթարկվել է գրոհայինների հարձակման

analitik.am

Լիբիայում նավթահանքը ենթարկվել է գրոհայինների հարձակման, որոնք սպանել են 7 պահակներին և հրկիզել են արդյունաբերական օբյեկտը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հարձակվողները գրոհել են Ալ-Գանի նավթի արդյունահանման օբյեկտը, որը գտնվում է Տրիպոլիից ավելի քան 700 կմ հարավ-արևելք:


Առայժմ հստակ չէ, թե որ խմբավորմանն են պատկանել գրոհայինները: Սակայն հայտնի է, որ վերջին մի քանի շաբաթներին ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») հետ կապված զինված անձինք մի քանի հարձակում են գործել Լիբիայի նավթային արդյունաբերության օբյեկտների վրա:


Ալ-Գանիի նավթահանքը և 3 այլ օբյեկտներ նախկինում ենթարկվել էին հարձակումների, բայց այժմ դրանք նորից պետական նավթային ընկերության վերահսկողության տակ են:

Նույն շարքից